← Բոլոր հրապարակումները
Նորություններ· Սթրիմինգ· 25 նոյեմբերի, 2026 թ.· 1 րոպե ընթերցում

Tidal-ն արգելում և հեռացնում է ամբողջությամբ AI-ով գեներացված երաժշտությունը

Դեկտեմբերի 9-ից Tidal-ը կմերժի դիստրիբյուտորների առաքումները և հարթակից կհեռացնի ամբողջությամբ AI-ով ստեղծված բոլոր երգերը։

Tidal-ն արգելում և հեռացնում է ամբողջությամբ AI-ով գեներացված երաժշտությունը
Tidal-ն արգելում և հեռացնում է ամբողջությամբ AI-ով գեներացված երաժշտությունը
Պատկերները՝ Music Business Worldwide

Դեկտեմբերի 9-ից Tidal-ն իր հարթակից ամբողջությամբ կհեռացնի և կարգելի արհեստական բանականությամբ ստեղծված բոլոր երգերը։ Սթրիմինգային ծառայությունը նաև հայտարարել է, որ դիստրիբյուտորներից չի ընդունելու այն նյութերը, որոնց մետատվյալները վկայում են բացառապես AI գործիքներով ստեղծված լինելու մասին։

Արգելքը վերաբերում է միայն Suno-ի կամ նմանատիպ ծրագրերի 100% գեներացված արդյունքներին, մինչդեռ AI օգնությամբ ստեղծված, բայց մարդու մասնակցություն ունեցող աշխատանքները կմնան հարթակում։ Ըստ ընկերության՝ վերջին 90 օրերին իրեն ուղարկված երգերի 43%-ը եղել է ամբողջությամբ AI ծագման, իսկ նոյեմբերի 6-ին այդ ցուցանիշը գերազանցել է 60%-ը։ Ներկայումս Tidal-ի կատալոգում կա շուրջ 27 միլիոն AI պիտակով թրեք, սակայն դրանց 96%-ը վերջին երեք ամսում ունկնդրումներ չի ունեցել։

Կանոնների կիրառումն ապահովելու նպատակով Tidal-ը համագործակցում է Ircam Amplify ընկերության հետ, որի աուդիոդետեկտորը նույնականացնում է սինթետիկ բովանդակությունը։ Հարթակը նշում է, որ արգելքն անհրաժեշտ է երաժիշտների անունների կեղծումը կանխելու և հոնորարների արտահոսքից իրական ստեղծագործողներին պաշտպանելու համար։

Աղբյուր: Tidal

Կարդացեք նաև

Նորություններ· Սթրիմինգ· 23 նոյեմբերի, 2026 թ.· 1 րոպե ընթերցում

SoundCloud-ը թարմացրել է կանոնները՝ արգելելով AI սպամը և պահելով վճարումները

SoundCloud-ը թարմացրել է իր կանոնակարգը՝ արգելելով AI սպամն ու մանիպուլյացիաները և իրավունք վերապահելով հետ գանձել խախտում կատարած օգտատերերի հոնորարները։

Կարդալ →
Նորություններ· Սթրիմինգ· 17 նոյեմբերի, 2026 թ.· 1 րոպե ընթերցում

Spotify-ն բոլոր արտիստների համար գործարկել է պրոֆիլների պաշտպանության համակարգ

Spotify-ը բոլոր կատարողների համար հասանելի է դարձրել Artist Profile Protection գործիքը՝ թույլ տալով հեռացնել սխալ վերագրված կամ AI-ի միջոցով ստեղծված կեղծ թողարկումները։

Կարդալ →