← Բոլոր հրապարակումները
Նորություններ· Սթրիմինգ· 17 նոյեմբերի, 2026 թ.· 1 րոպե ընթերցում

Spotify-ն բոլոր արտիստների համար գործարկել է պրոֆիլների պաշտպանության համակարգ

Spotify-ը բոլոր կատարողների համար հասանելի է դարձրել Artist Profile Protection գործիքը՝ թույլ տալով հեռացնել սխալ վերագրված կամ AI-ի միջոցով ստեղծված կեղծ թողարկումները։

Spotify-ն բոլոր արտիստների համար գործարկել է պրոֆիլների պաշտպանության համակարգ
Պատկերները՝ Music Business Worldwide

Spotify-ն բոլոր արտիստների համար պաշտոնապես հասանելի է դարձրել Artist Profile Protection գործիքը, որը մարտից գտնվում էր փորձարկման փուլում։ Նոր գործառույթը թույլ է տալիս երաժիշտներին և նրանց թիմերին վերահսկել իրենց էջերը և հեռացնել սխալ վերագրված, սպամային կամ AI-ի միջոցով ստեղծված կեղծ թողարկումները։

Գործիքն ակտիվանում է Spotify for Artists համակարգում։ Լռելյայն կարգավորմամբ նոր երաժշտությունը հրապարակվում է ըստ նախատեսված գրաֆիկի, իսկ կատարողները ծանուցում են ստանում և ունենում են մինչև 28 օր՝ անհամապատասխան թրեքերից իրենց անունը հեռացնելու համար։ Հեռացված երգերը դուրս են գալիս արտիստի էջից, չեն ազդում լսումների վիճակագրության վրա և չեն հայտնվում առաջարկվող երգացանկերում։

Հարթակը նաև փորձարկում է նախնական արգելափակման ռեժիմ, որտեղ վստահելի դիստրիբյուտորներին տրամադրվում է նույնականացման հատուկ կոդ (artist key)։ Սա երաժիշտներին և լեյբլներին տալիս է սեփական կատալոգը պաշտպանելու գործուն մեխանիզմ՝ չվտանգելով թողարկումների պլանավորված ժամկետները։

Աղբյուր: Music Business Worldwide

Կարդացեք նաև

Նորություններ· Սթրիմինգ· 13 հոկտեմբերի, 2026 թ.· 1 րոպե ընթերցում

Yandex Music-ը և BandLink-ը տեխնիկական խափանումների են բախվել ԱԹՍ-ների հարձակումից հետո

Yandex Music-ն ու BandLink-ը հայտնել են ռելիզների ուշացումների, փիթչինգի դադարեցման և անալիտիկայի սահմանափակումների մասին՝ տվյալների կենտրոնների վնասման պատճառով։

Կարդալ →