Ավելի լավ պայմաններ Amara-ի արտիստների համար 🎉
Amara-ն թարմացնում է արտիստների հետ աշխատանքի պայմանները՝ նվազեցնելով իր մասնաբաժինը և ավելացնելով արտիստներին հասանելիք եկամուտը։ 2026 թվականի հոկտեմբերից Amara-ի մասնաբաժինը իջնում է մինչև 10.5%՝ սկսած 2026 թվականի Q4 հաշվետու ժամանակաշրջանից։
Amara

Ուրախ ենք կիսվել կարևոր նորությամբ․ Amara-ն թարմացնում է արտիստների հետ աշխատանքի պայմանները՝ նվազեցնելով իր մասնաբաժինը և ավելացնելով արտիստներին հասանելիք եկամուտը։
Մենք վերանայել և բարելավել ենք մեր կատալոգի տարածման պայմանները գործընկերների հետ, և ստացված առավելությունը որոշել ենք ամբողջությամբ փոխանցել մեր արտիստներին։
Նոր դրույքաչափեր՝ մասնաբաժինը կարող է իջնել մինչև 10.5%
2026 թվականի հոկտեմբերից Amara-ի մասնաբաժինը կնվազի և, կախված արտիստի պայմանագրից ու եկամտի ծավալից, կարող է կազմել ընդամենը 10.5%։
Սա նշանակում է շատ պարզ բան՝ նույն թողարկումներից և նույն լսումներից ավելի մեծ մասնաբաժին է հասնելու արտիստին։

Նոր պայմանները կկիրառվեն 2026 թվականի հոկտեմբերից ստացված եկամուտների նկատմամբ, այսինքն՝ սկսած 2026 թվականի Q4 հաշվետու ժամանակաշրջանից։
Մինչև 2026 թվականի հոկտեմբերը գոյացած եկամուտները կհաշվարկվեն նախկին պայմաններով։ Արդեն տրամադրված հաշվետվությունները չեն վերահաշվարկվի։
Իսկ ի՞նչ չի փոխվում
- Չկան լրացուցիչ վճարներ։ Գրանցման, տարեկան սպասարկման կամ յուրաքանչյուր թողարկման համար վճարներ չկան։
- Վճարումները շարունակվում են նույն կերպ։ Հայաստանում վճարումները կատարվում են ՀՀ դրամով՝ անմիջապես արտիստի բանկային հաշվին, իսկ արտասահմանյան արտիստների և գործընկերների դեպքում՝ EUR կամ USD արժույթով՝ համաձայն պայմանագրի։
- Հաշվետվությունները շարունակում են լինել թափանցիկ։ Յուրաքանչյուր թողարկման, հարթակի և ժամանակահատվածի տվյալները շարունակում են արտացոլվել հաշվետվություններում։
- Ձեր իրավունքները մնում են ձերը։ Ձայնագրությունների սեփականության և իրավունքների մասով ոչինչ չի փոխվում։
Հաջորդ քայլը
Շուտով մեր արտիստներին կուղարկենք նոր պայմաններն արտացոլող թարմացված պայմանագրերը։
Մենք շարունակում ենք աշխատել մեկ պարզ նպատակի համար՝ ստեղծել ավելի արդար, թափանցիկ և շահավետ պայմաններ մեր արտիստների համար։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ [email protected]։
Կարդացեք նաև

Քո Apple Music-ի արտիստի էջն այժմ դու ես ձևավորում
iOS 27-ը Apple Music-ի արտիստի էջը դարձրեց բրենդային տարածք։ Այն կառավարվում է երեք կարգավորմամբ՝ արտիստի լոգո, կոճակների գույն և ամրացված Spotlight, իսկ լոգոն Apple-ը մերժում է տասներկու կոնկրետ պատճառով։ Ահա՝ ինչ ուղարկել, որտեղ սեղմել և երբ։
Կարդալ →
Ինչու են TikTok-ը և Meta-ն այդքան քիչ վճարում մեկ դիտման համար, և ինչ անել արտիստին
Մեկ դիտման համար TikTok-ը և Meta-ն վճարում են Spotify-ի ստրիմից մոտ 100–500 անգամ պակաս։ Ինչու է այդպես և ինչպես կարճ տեսանյութերի տեսանելիությունը վերածել իրական եկամտի։
Կարդալ →