AFM-ը պահանջում է երաժիշտների համաձայնությունն ու վարձատրությունը լեյբլների AI գործարքներում
Երաժիշտների ամերիկյան ֆեդերացիան արշավ է սկսել՝ պահանջելով երաժիշտների պարտադիր համաձայնությունն ու վճարումը խոշոր լեյբլների AI գործարքներից։

Երաժիշտների ամերիկյան ֆեդերացիան (AFM) մեկնարկել է «Human Made Human Paid» արշավը՝ պահանջելով պարտադիր համաձայնություն, հեղինակային նշում և փոխհատուցում ամեն անգամ, երբ երաժշտական ձայնագրություններն օգտագործվում են արհեստական բանականության (AI) մոդելների ուսուցման համար։
Արշավը սկսվել է խոշոր լեյբլների հետ նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի շուրջ բանակցությունների փակուղի մտնելու ֆոնին։ Արհմիության պնդմամբ՝ մինչ մայջորները շահավետ արտոնագրային գործարքներ են կնքում AI ընկերությունների հետ, սեսիոն երաժիշտներն ու կատարողներն այդ եկամուտներից որևէ մասնաբաժին չեն ստանում։ AFM-ը պահանջում է ամրագրել հստակ երաշխիքներ, ներառյալ՝ երաժիշտների իրավունքը թույլատրելու կամ մերժելու սեփական աշխատանքի օգտագործումը AI մոդելներում, ինչպես նաև արդարացի վարձատրություն։
Արհմիությունն արդեն դատական հայցեր է ներկայացրել Universal Music-ի և Warner Music-ի դեմ՝ պահանջելով AI գործարքների նկատմամբ կիրառել նախկին պայմանագրերի «նոր կիրառման» վճարային դրույթները։ Այս գործընթացը ցույց է տալիս, որ AI-ի դարաշրջանում երաժիշտների և իրավատերերի համար առանցքային է դառնում պայմանագրերում տվյալների օգտագործման և եկամուտների բաշխման հստակ կանոններ նախատեսելը։
Աղբյուր: American Federation of Musicians
Կարդացեք նաև

Deezer-ը թույլ կտա որոնման արդյունքներից անջատել AI-երաժշտությունը
Deezer-ը մինչև 2026 թվականի վերջ կներդնի կարգավորում, որը թույլ կտա որոնման արդյունքներից լիովին հեռացնել AI-գեներացված երգերը։
Կարդալ →
Universal-ը և Sony-ն երկրորդ հայցն են ներկայացրել Suno-ի դեմ՝ 60,202 ձայնագրության համար
Երկու մեյջորները պնդում են, որ Suno-ի նոր v6 մոդելները կառուցվել են չլիցենզավորված ձայնագրություններով մարզված ավելի վաղ մոդելների արդյունքների վրա։
Կարդալ →
Suno-ն դատական փաստաթղթում ընդունում է YouTube-ից աուդիո ներբեռնելը՝ AI-ի ուսուցման համար
Սեպտեմբերի 1-ի պատասխանում Suno-ն ընդունում է, որ YT-DLP-ով YouTube-ից աուդիո է ներբեռնել մոդելների ուսուցման համար, բայց պնդում է fair use և վիճարկում լեյբլների իրավասությունը DMCA-ի հայցում։
Կարդալ →