Tiezerk-ի մասին
«Տիեզերք»-ը (որի անվանումն ինքնին խոսուն է) արվեստի սահմաններ չունեցող խումբ է։ 2015 թվականից ի վեր ստեղծելով և տարածելով իրենց յուրօրինակ ու բացառիկ երաժշտությունը՝ նրանք արդիականացրել են ավելի քան 50 հայկական ազգային երգ, ունեն հեղինակային երաժշտությամբ երկու ալբոմ, ինչպես նաև երաժշտություն են գրել ու կատարել «ՄԻՀՐ» թատրոնի ավելի քան 10 ժամանակակից պարային ներկայացումների և ժամանակակից պարային ֆիլմերի համար։
Նրանց հնչյուններն ու երգերը տարածվել են ողջ Հայաստանով և Լեռնային Ղարաբաղով (Արցախով), հասել են Շվեյցարիա, ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան և Վրաստան, ինչը վկայում է նրանց երաժշտության համընդհանուր գրավչության մասին։
«Տիեզերք»-ը դինամիկ ուժ է երաժշտական ոլորտում։ Ընդլայնվելով ամեն ակնթարթ... «Տիեզերք»-ը Լուսինեն (վոկալ, ֆլեյտա, շվի, դաշնամուր, ջութառ /իր ստեղծած գործիքը/, ուկուլելե) և Էլիզան (վոկալ, շրթհարմոն, կիթառներ) են։
Նրանք երկուսն էլ երաժշտության անսահմանության գաղափարի կողմնակիցն են՝ միաժամանակ ստեղծելով երգեր գեղեցկության, անարդարության, տան, պատերազմի, սիրո, ցավի և տգիտության մասին։





