Sheygun-ի մասին
Sheygun-ը հայկական Hard Rock երաժշտական խումբ է, որը 2019 թվականին ստեղծել են հինգ տաղանդավոր երաժիշտներ` Մոս Սահակյան (վոկալ), Վար Գասպարյան (ռիթմ կիթառ), Արթուր Թումանյան (սոլո կիթառ), Դավիթ Հարությունյան (բաս կիթառ) և Արման Մխիթարյան (հարվածային գործիքներ)։ Խմբի երաժշտությունը ստեղծվում է մեծ սիրով ու նվիրվածությամբ, իսկ «Կիրքը» նրանց ստեղծագործական ոգեշնչման հիմնական գաղափարն է։
Խմբի անդամները դեռ մանկուց սիրել են հին դպրոցի ռոքի էներգիան և ցանկացել են ստեղծել սեփական երաժշտությունը՝ վերականգնելու հին ու լավ ժամանակների ռիթմն ու էներգիան, ինչպես նաև իրենց երգերի միջոցով խոսելու կյանքի կարևոր թեմաների մասին։ Խմբի յուրաքանչյուր անդամ մասնակցում է երգերի ստեղծման գործընթացին՝ ներդնելով իր անհատական ոճն ու կիրքը։
2024 թվականի դեկտեմբերի 30-ին խումբը թողարկել է իր առաջին «Burn The Fuse» ալբոմը։ Մինչ օրս Sheygun-ը շարունակում է ակտիվորեն հանդես գալ կենդանի համերգներով՝ գրավելով բեմն իր էներգետիկ ելույթներով։





