Mavr Mkrtchyan-ի մասին
Մավր Մկրտչյանը հայ երգիչ և կոմպոզիտոր է: Նա ծնվել է 1990 թվականի օգոստոսի 3-ին Ջավախքի Մերենիա գյուղում։ Ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, ապա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և կոմպոզիցիայի բաժինները։ Նա «Ժողովրդական երգիչ» նախագծի 2-րդ մրցանակակիրն է։ 2012 թվականից աշխատում է Հայաստանի պետական կամերային երգչախմբում։ 2014-ին թողարկել է առաջին ձայնասկավառակը։ Նաև մի շարք երգերի և դասական ստեղծագործությունների հեղինակ է։





