Katil-ի մասին
Կաթիլ խումբը հիմնադրվել է 2017 թվականին Երևանում՝ նորովի հետաքրքություն սերմանելով հայկական ինդի-ֆոլք երաժշտության նկատմամբ։
Խումբը ներկայացնում է հայկական ավանդական ժողովրդական երաժշտությունը՝ համադրելով հնագույն մեղեդիները ժամանակակից արևմտյան կիթառային ռիթմերի, ռոքի և հայկական փողային գործիքների առանձնահատուկ հնչերանգների հետ։
Կաթիլ-ի երաժշտությունը տանում է յուրօրինակ երաժշտական ճանապարհորդության՝ միահյուսելով տարբեր մշակույթներ և բացահայտելով հայկական երաժշտական ժառանգության հարուստ ու բազմազան աշխարհը։





