Gayane Aslanyan-ի մասին
Գայանե Ասլանյանը հայ ժամանակակից դաշնակահարուհի և կոմպոզիտոր է։ Ծնվել է 1997 թվականին Երևանում: Սովորել ե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան և դասավանդում է որպես մանկավարժ: Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հանդես է գալիս մենահամերգներով, նաև համագործակցում է նվագախմբերի հետ և մասնակցում հեղինակավոր փառատոների։ Գայանեն համադրում է ակուստիկ և էլեկտրոնային հնչողությունները: Նա հեղինակել է սեփական գործիքային մշակումներ, այդ թվում՝ հայտնի անիմեների և տեսախաղերի սաունդթրեքների ինտերպրիտացիաներ։





