FairWind-ի մասին
FairWind հայկական ալտերնատիվ ռոք խումբը հիմնադրվել է 2007 թվականին Երևանում։ Խումբը հայտնի է իր ակտիվ համերգային գործունեությամբ և կատարում է ինչպես հեղինակային հայալեզու ստեղծագործություններ, այնպես էլ հայտնի երգերի յուրօրինակ ռոք մշակումներ: Տարիների ընթացքում ունենալով կազմի որոշակի փոփոխություններ՝ այժմ խմբում հանդես են գալիս Վարդգես Հովեյանը (վոկալ, կիթառ), Բենիամին Ֆրունջյանը (կիթառ, վոկալ), Ռոբերտ Խուդավերդյանը (կիթառ), Արտավազդ Բաղդասարյանը (բաս կիթառ) և Տիգրան Խաչատրյանը (հարվածային գործիքներ)։
Իր գործունեության ընթացքում FairWind-ը արժանացել է մի շարք նվաճումների, այդ թվում՝ 2017-ին անվանակարգվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, իսկ 2020-ին ճանաչվել է տարվա լավագույն ռոք խումբ «VAN MUSIC AWARDS»-ում։ 2019-ին թողարկելով իրենց առաջին «Music» ձայնասկավառակը և հանդես գալով Հայաստանում ու Ռուսաստանում մենահամերգներով՝ խումբը շարունակում է ակտիվորեն ստեղծագործել և ներկայումս աշխատում է նոր համերգային ծրագրի ու նոր հեղինակային երգերի վրա։





