Arthur Khachents-ի մասին
Արթուր Առուստամյանը՝ առավել հայտնի որպես Արթուր Խաչենց, արցախցի երգիչ-երգահան է, բանաստեղծ և 44-օրյա պատերազմի մասնակից: Ծնվել է 1996 թվականին Արցախի Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում: Լայն ճանաչում է ձեռք բերել հայրենասիրական ու մարտական երգերով։ Մասնակցել է «Ազգային երգիչ» հեռուստանախագծին։ 2022 թվականին լույս է տեսել նրա «Սեր կամ անմահություն» խորագիրը կրող գիրքը (քառյակների հավաքածու), որտեղ ամփոփված են նրա պատերազմական հիշողությունները:





